Բրազիլիան Անչելոտիի նորամուտի խաղում չհաղթեց 🎥

Բրազիլիան Անչելոտիի նորամուտի խաղում չհաղթեց 🎥

06/06/2025 - 10:11

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 15-րդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Էկվադորի թիմի դեմ։

Հավասար պայքարում անցած խաղում հաղթող չեղավ. գրանցվեց 0:0 հաշիվը։

«Պենտակամպիոններն» առաջին հանդիպումն անցկացրին իտալացի աշխարհահռչակ մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ։

Էկվադորի հավաքականը վաստակեց 24 միավոր և երկրորդ տեղում է, իսկ Բրազիլիան` 22 միավորով չորրորդ։

Հիշեցնենք, որ այս ընտրական գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճում լավագույն 6 հավաքականները, իսկ 7-րդ տեղը գրաված թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023