Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել են մասնակցել Կոպա Ամերիկային
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հանդես են եկել համատեղ հայատարարությամբ` նշելով, որ պատրաստվում են մասնակցել Կոպա Ամերիկային։
«Երբ ծնվում է բրազիլացի, լույս աշխարհ է գալիս երկրպագու։ Մենք այս հաղորդագրությունը գրել ենք 200 մլն երկրպագուների համար, որպեսզի մեր տեսակետը հայտնենք Կոպա Ամերիկայի վերաբերյալ։
Մենք միասնական թիմ ենք, սակայն տարբեր գաղափարներ ունենք և տարբեր պատճառներով դժգհ ենք Կոպա Ամերիկայի անցկացումից` անկախ այն բանից մրցաշարն անցկացվելու է Չիլիում, թե Բրազիլիայում։ Վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հավատալ կազմակերպչական գործընթացների ոչ ադեկվատ վիճակի մասին։
Կարևոր է ընգծել, որ այս ամենին մենք երբեք քաղաքական երան չենք տվել։ Մենք կարևորում ենք մեր դիրքորոշման կարևորությունը, այդ իսկ պատճառով էլ հետևում ենք ԶԼՄ-ներին և սոցցանցերին։ Մենք նաև փորձում ենք պայքարել կեղծ լուրերի տարածման դեմ` կապված մեր անվան հետ։ Նման լուրերը որևէ հիմնավորված փաստարկներ չունեն։
Մենք ունենք հստակ առաջադրանք, որը պետք է կատարել` հագնելով հսկայական պատմություն ունեցող աշխարհի հնգակի չեմպիոնի «դեղնականաչ» մարզաշապիկը։ Մենք դեմ ենք այս Կոպա Ամերիկայի անցկացմանը, սակայն երբեք չենք հրաժարվել հանդես գալ Բրազիլիայի հավաքականի կազմում»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ, որը Բրազիլիայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ տեղադրել են իրենց սոցցանցերի էջերում։
Հիշեցնենք, որ նախապես որոշված էր, որ մրցաշարը պետք է անցկացվի Արգենտինայում և Կոլումբիայում, սակայն Կոլումբիայում վտանգ կար քաղաքացիական պատերազմի, իսկ Արգենտինայում մայիս ամսից մեծ թափով կրկին բռնկվել է կորոնավիրուսի համաճարակի հերթական ալիքը, ինչի պատճառով ընդհատված են ֆուտբոլային մրցաշարերը։
Այդ ամենը հաշվի առնելով` ԿՈՆԵՄԲՈԼ-ն որոշեց, որ մրցաշարը պետք է կայանա Բրազիլիայում։ Այդ ամենն առաջացրեց Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Տիտեի լուրջ դժգոհությունը, ովքեր ոչ միայն պատճառաբանում էին, որ ԶԼՄ-ներից և սոցցանցերից են իմացել այդ տեղեկության մասին, այլև ընդհանրապես սպաենում էին չմասնակցել մրցաշարին։
Հատկանշական է, որ կորոնավիրուսի համաճարակի առումով Բրազիլիայում նույնպես վիճակն այնքան բարվոք չէ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Կոպա Ամերիկա-2021, կորոնավիրուս, Տիտե