Բրագա Մ-23-ի դարպասապահի մեկ դրվագում կատարած երկու ֆանտաստիկ հնարքները Ռիու Ավեի դեմ խաղում
«Բրագա Մ-23»-ը Լիգա Ռեվերսաուի (Խմբ.` Պորտուգալիայի երիտասրադական առաջնությունը) 14-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռիու Ավեին»։
Շատերի ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ թե այդ հանդիպման ընթացքում խփված գոլերը, այլև «Բրագայի» 18-ամյա դարպասապահ Ժոաու Կարվալիուի` մեկ դրվագում կատարած երկու ֆանտաստիկ հնարքները։
Նշենք, որ «Բրագա Մ-23»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 25 միավոր և գլխավոր է Լիգա Ռեվերսաուի A խմբի մրցաշարային աղյուսակը. խմբում ընդգրկված է 7 ակումբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրագա, Բրագա Մ-23, Ժոաու Կարվալիու, Լիգա Ռեվերսաու