Բուֆֆոն Ա սերիայի բացարձակ ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Մալդինիի ցուցանիշը
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության է հասել «Տորինոյի» նկատմամբ։
«Ծեր սենյորայի» կազմում հանդիպման հանդիպման մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել ակումբի 42-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, այդ հանդիպումը իտալացի լեգենդար դարպասապահի համար Ա սերիայի շրջանակում դարձել է 648-րդը։
Այդ արդյունքի շնրոհիվ Ջիջին դարձել է Ա սերիայի շրջանակում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը՝ գերազանցելով «Միլանի» լեգենդար նախին ավագ Պաոլո Մալդինիի ցուցանիշը։
Հիշեցնենք, որ Բուֆֆոնը վերջերս «Յուվենտուսի» հետ ևս մեկ տարով երկարաձգել է պայամանգիրը։
# Ա-սերիա, Միլան, Յուվենտուս, Պաոլո Մալդինի, Ջանլուիջի-Բուֆոն, Տորինո