Բուսկետս. «Գարսիայի մասնակցությամբ նման դրվագների տեսանյութեր դիտել ենք 200 անգամ»

Բուսկետս. «Գարսիայի մասնակցությամբ նման դրվագների տեսանյութեր դիտել ենք 200 անգամ»

25/04/2022 - 12:14

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ռայո Վալեկանոյից»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի ավագ Սերխիո Բուսկետսը.

«Մեզ համար շատ դժվար է խաղալ տանը։ Մրցակիցներն սկսում են արագ հարմարվել, իսկ մենք սայթաքում ենք ամենակարևոր պահերին։

Նրանք գոլ են խփում, վստահություն են ձեռք բերում, սկսում են հաշիվ պահել, իսկ մենք խնդիրներ ունենք ինչպես պաշտպանվելիս, այնպես էլ հարձակվելիս։

Ինչ վերաբերում է մեր բաց թողած գոլին, ապա Ալվարո Գարսիայի (խմբ.` «Ռայո Վալեկանոյի» գոլի հեղինակը «Բարսելոնայի» դեմ խաղում) մասնակցությամբ նման դրվագների տեսանյութեր դիտել ենք 200 անգամ, սակայն, միևնույնն է, չկարողացանք ոչինչ անել, քանի որ նա շատ արագ էր»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023