Բունդեսլիգայում պայքարը շարունակվում է?
Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» ընդունել էր երկրորդ հորիզոնականում ընթացող «Լայպցիգին»։
Առաջին խաղակեսում մյունխենյան ակումբն ուներ առավելություն և վերահսկում էր հանդիպման ընթացքը, իսկ Յուլիան Նագելսմանի սաները շեշտը դրել էին հակագրոհների վրա, սակայն այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։
Երկրորդ խաղակեսում «Բավարիան» շարունակեց վերահսկել գնդակի տեղաշարժն ու ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց վրիպում էին նպաստավոր դիրքերից։ «Լայպցիգն» էլ իր հերթին ավելի վստահ տեսք ուներ երկրորդ խաղակեսում՝ նույնպես ստեղծելով գոլային պահեր, սակայն մյունխենյան ակումբին որոշ դրվագներում փրկեց Մանուել Նոյերը։ Այսպսիով, կողմերը հանդիպումն ավարտեցին գոլազուրկ՝ 0։0 հաշվով։
Այս արդյունքից հետո չեմպիոնական պայքարը շարունակվում է։ «Բավարիան» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «ցլերը» 1 միավորով պակաս ունեն՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
# Բավարիա, Բունդեսլիգա, Լայպցիգ