Բունդեսլիգայում անհավանական չեմպիոնական պայքար է սպասվում?
Բունդեսլիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որտեղ իրար դեմ էին դուրս եկել չեմպիոնության համար պայքարող «Լայպցիգն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»։
Խաղն ընդհանուր առմամբ անցավ Յուլիան Նագելսմանի սաների առավելությամբ, սակայն առաջին խաղակեսում բաց թողած երկու գնդակը խառնեց տանտերերի խաղաքարտերը։ Առաջին խաղակեսի միջնամասում՝ 24-րդ րոպեին, հյուրերի գոլահար Ալասան Պլեան բացեց հանդիպման հաշիվը, իսկ 35-րդ րոպեին Յոնաս Հոֆմանը կրնկապատկեց հյուրերի առավելությունը։
Սակայն, երկրորդ խաղակեսում «Լայպցիգն» ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը՝ փրկելով հանդիպումը։ 50-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց փոխարինման դուրս եկած Պատրիկ Շիկը։
61-րդ րոպեին Ալասան Պլեան մեկ րոպեի ընթացքում հեռացվեց խաղադաշտից՝ թիմին դնելով ծանր իրավիճակում։ Թվում էր՝ հյուրերին կհաջողվի հաղթանակ կորզել, սակայն 89-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուն տանտերերի համար կարևոր մեկ միավոր փրկեց։
Այպիսով, այս ոչ-ոքին Բունդեսլիգայում էլ ավելի սրեց չեմպիոնական պայքարը, որից օգտվեցին գերմանական ֆուտբոլի էտալոնները՝ «Բավարիան» և «Բորուսիա Դորտմունդը»։ Այս արդյունքից հետո «Բավարիան» 42 միավորով մնաց առաջին հորիզոնականում, «Լայպցիգը» 41 միավորով երկրորդն է, իսկ երկու «Բորուսիաները» 39-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները։
# Ալասան Պլեա, Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Լայպցիգ, Քրիստոֆեր Նկունկու