Կոկե․ «Երկու գոլ կխփենք Լոնդոնում, և Ատլետիկոն կշարունակի պայքարը»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում կայացած խաղում 0։1 հաշվով զիջեց «Չելսիին»։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի ավագ Կոկեն։
«Դժվար խաղ ստացվեց։ Մենք փորձեցինք հավատարիմ մնալ մեր խաղային ձեռագրին, սակայն չօգտագործեցինք մեր պահերը։
Այժմ պետք է մտածենք պատասխան խաղում հաղթելու մասին։ Թվում էր՝ թիմերի միջև տարբերությունն անշան է, սակայն վճռորոշ եղավ մեկ ֆանտաստիկ հարվածը։
Լոնդոն կգնանք միայն հաղթելու մտքով և մենք կվերականգնվենք այս պարտությունից։ Շատ դժվար շաբաթ ստացվեց, սակայն շարունակում ենք պայքարել։ Լոնդոնում երկու գոլ կխփենք, և «Ատլետիկոն» կշարունակի պայքարը»,- նշել է 29-ամյա ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Չելսի» – «Ատլետիկո» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Կոկե, Չելսի, Չեմպիոնների-լիգա