Բորուսիա Դորտմունդի հարձակվողը զարգացրել է Բունդեսլիգայի պատմության ամենամեծ արագությունը
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Ֆրայբուրգի» դեմ` ջախջախելով 5:1 հաշվով։
Դորտմունդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 21-ամյա հարձակվող Կարիմ Ադեյեմին, ով 48-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Ադեյեմին այդ խաղում դրվագներից մեկում զարգացրել է 36.65 կմ/ժ արագություն` դառնալով առաջնության պատմության ամենաարագավազ ֆուտբոլիստը։
Այդ ցուցանիշով գերմանացի հարձակվողը շրջանցել է «Մայնցի» նախկին պաշտպան Ջերի Սեն Ժյուսթին, ով 2021 թ. հոկտեմբերի 3-ին «Ունիոն Բեռլինի» դեմ կայացած խաղում (1:2) զարգացրել էր 36.63 կմ/ժ արագություն։
Բունդեսլիգան ներկայացրել է նաև առաջնության պատմության ընթացքում երբևէ ամենամեծ արագություն զարգացրած մյուս ֆուտբոլիստներին։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Կարիմ Ադեյեմի («Բորուսիա Դորտմունդ») – 36.65 կմ/ժ
- Ջերի Սեն Ժյուսթ («Մայնց») – 36.63 կմ/ժ
- Մուսա Դիաբի («Բայեր») – 36.52 կմ/ժ
- Ալֆոնսո Դևիս («Բավարիա) – 36.51 կմ/ժ
- Աշրաֆ Հակիմի («Բորուսիա Դորտմունդ») – 36.49 կմ/ժ
- Լեոն Բեյլի («Բայեր») – 36.40 կմ/ժ
- Շերալդո Բեկեր («Ունիոն Բեռլին») – 36.39 կմ/ժ
- Կևին Շադե («Ֆրայբուրգ») – 36.37 կմ/ժ
- Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ») – 36.30 կմ/ժ
- Նաթան Նգումու («Բորուսիա Մյունխենգլադբախ») – 36.17 կմ/ժ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Դևիս, Աշրաֆ Հակիմի, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Լեոն Բեյլի, Կարեմ Ադեյեմի, Կևին Շադե, Մուսա Դիաբի, Նաթան Նգումու, Շերալդո Բեկեր, Ջերի Սեն Ջյուսթ