Բորուսիան տարին սկսեց ֆանտաստիկ Comeback-ով` հաղթելով Այնտրախտին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մայնի Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշատում, որտեղ «Այնտրախտը» մրցեց «Բորուսիա Դորտմուդնի» դեմ։
Հանդիպումը «Բորուսիայի» ֆուտբոլիստների համար մեկնարկել և ընթանում էր անչափ անհաջող, քանի որ արդեն 24-րդ րոպեի դրությամբ դորտմունդյան ակումբը պարտվում էր 0:2 հաշվով. «Այնտրախտի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Բորեն։
Ձախողված առաջին խաղակեսից հետո Մարկո Ռոզեի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու գործը հասցնել ֆանտաստիկ comeback-ի։
Հատկանշական է, որ «իշամեղուները» մինչև 87-րդ րոպեն պարտվում էին 1:2 հաշվով, սակայն, միևնույնն է, հաջողվեց հաղթանակ կորզել։
Ամեն ինչ սկսվեց 71-րդ րոպեին Տորգան Ազարի խփած գոլից, որին հաջորդեցին 87-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմի և 89-րդ րոպեին Մահմուդ Դահուդի խփած գոլերը, ովքեր էլ կերտեցին «Բորուսիայի» դրամատիկ հաղթանակը։
Այսպիսով, «Բորուսիա Դորտմունդը» 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց, վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` օգտվելով «Բավարիայի» պարտությունից ու արդեն 6 միավոր է զիջում առաջնության առաջատարին։
«Այնտրախտը», 27 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Թորգան Ազար, Մահմուդ Դահուդ, Մարկո Ռոզե, Ջուդ Բելինգհեմ, Ռաֆայել Բորե