«Բորնմութը» Հունգարիայի համար ռեմորդային գնով գնեց «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստի տրանսֆերը 📸
«Բորնմութը» ձեռք է բերել «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Ալեքս Տոթին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfemrarkt-ի տվյալներով` «բալերը» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Հունգարիայի չեմպիոնին վճարել են 12 միլիոն եվրո։
Դա հունգարական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է։ Գերազանցվել է Քրիստիան Լիստեշի ռեկորդը, որի տեղափոխության համար 2024թ. օգոստոսին Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» «Ֆերենցվարոշին» վճարել է 6 միլիոն եվրո։
Ալեքս Տոթը Բուդապեշտը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2018թ. օգոստոսից, 60 խաղում խփել է 4 գոլ, կատարել 15 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Ալեքս Տոթ, Բորնմութ, տրանսֆերներ, ՖԵրենցվարոշ