Բոխումն անհավանական comeback-ով պահեց տեղը Բունդեսլիգայում 🎥
Գերմանական Բունդեսլիգայի անցումային խաղում 16-րդ տեղը զբաղեցրած «Բոխումը» հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ Բունդեսլիգայի երրորդ տեղը գրաված Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ֆորտունան» հաղթել էր 3:0 հաշվով։
Թվում էր, թե դյուսելդորֆցիները վճռել են դիմակայության ելքը և կնվաճեն Բունդեսլիգայի ուղեգիր, սակայն «Բոխումը» պատասխան խաղում ֆանտաստիկ comeback արեց։
Հայկո Բուտշերի թիմը Ֆիլիպ Հոֆմանի դուբլի ու Կևին Շտոգերի գոլի շնորհիվ հետ բերեց կորցրածն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որտեղ, սակայն, գոլեր չգրանցվեցին։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։ «Բոխումի» 37-ամյա դարպասապահ Անդրեաս Լութեն հետ մղեց մրցակցի պաշտպան Անդրե Հոֆմանի հարվածը, իսկ Տակաշի Ուչինոն բարձր հարվածեց։ Արդյունքում, «Բոխումը» հաղթեց 6:5 հաշվով։
Այսպիսով, «Բուխումը» պահպանեց տեղը Բունդեսլիգայում և հաջորդ մրցաշրջանում կրկին կխաղա ուժեղագույնների խմբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոխում, Բունդեսլիգա, Երկրորդ Բունդեսլիգա, Կևին Շտոգեր, Հայկո Բուտշեր, Ֆորտունա