«Բոլոնիան» ճախրում է` «քարուքանդ» անդելով «Լացիոյին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Բոլոնիան» «Ռենատո Դալ Արա» ստադիոնում մրցեց «Լացիոյի» դեմ։
Տանտերերը կատարյալ հանդիպում անցկացրին և շոկի ենթարկեցին հռոմեական ակումբին` ջախջախելով 5:0 հաշվով։
«Ռոսոբլուի» բոլոր գոլերը խփեցին տարբեր ֆուտբոլիստներ` Յենս Օդգորը, Ռիկարդո Օրսոլինին, Դեն Նդոյեն, Սանտիագո Կաստրոն և Ջովանի Ֆաբիանը։
Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը վաստակեց 53 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ, «Լացիոն» 51 միավորվ 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից