Հայնտի է, թե Վարանի տրանսֆերի դիմաց Յունայթեդը որքան գումար է վճարելու

Հայնտի է, թե Վարանի տրանսֆերի դիմաց Յունայթեդը որքան գումար է վճարելու

27/07/2021 - 00:37

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ». կողմերն արդեն վերջանական համաձայնության են հասել։

Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին հաջողվել է պարզել այդ գործարքի մի շարք մանրամասներ։

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի պաշտպանի դիմաց վճարելու է 50 մլն եվրո։ «Ռեալն» այդ առաջարկն ընդունել է հուլիսի 26-ի առավոտյան։

28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է կնքելու, որը կողմերին թույլ կտա ևս մեկ տարով այն երկարաձգել, իսկ նրա աշխատավարձը, ամենայն հավանականությամբ կազմելու է 12 մլն եվրո։

Վարանն այժմ սպասում է, որպեսզի հասկանա, թե Մեծ Բրիտանիա մուտք գործելուց հետո ինչ համաճարակային պարտավարություններ է ունենալու երկրում, սակայն նա այս անցնող շավաթվա ընթացքում մեկնելու է Մանչեսթեր, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանը «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2011 թ. և ակումբի կազմում անցկացրել է 360 հանդիպում` դառնալով 17 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023