Բենզեմա. «Կախարդական երեկո էր. Ռեալը պայքարում է մինչև վերջ»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման.
«Կախարդական երեկո էր։ Ամեն ինչ հիանալի ստացվեց, իսկ մենք շատ լավ խաղացինք` առաջին րոպեից սկսած։
Շատ լավ տեսք ունենք, իսկ «Ռեալը» միշտ պայքարում է մինչև վերջ։
Հեթ-տրիկն ինձ համար շատ կարևոր էր, քանի որ այդ պահին մտածում էի չիրացված գոլային պահերի մասին։
Կառլո Անչելոտին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, և ֆուտբոլիստները, իրոք, հավատում են նրան։
Առջևում պատասխան հանդիպումն է և հաջողության համար պատրաստ ենք կրկին ներդնել ողջ ուժերը»,- ֆրանսիացի գոլահարի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «Չելսիի» դարպասը գրավեց 3 անգամ` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարիմ-Բենզեմա, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ