Բենզեման ՉԼ-ում դարձավ Լիվերպուլի դեմ կայացած խաղերի լավագույն ռմբարկու
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 5:2 հաշվով ջախջախեց «Լիվերպուլին»։
«Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կարիմ Բենզեման` դառնալով դուբլի հեղինակ։
Ֆրանսիացի հարձակվողը մերսիսայդյան ակումբի դեմ խաղերում խփած գոլերի քանակը հասցրեց 6-ի։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Բենզեման Չեմպիպոնների լիգայի շրջանակում դարձավ «Լիվերպուլի» դեմ խաղերում երբևէ ամենաշատ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը։
Այդ 6 գոլերից 4-ը Բենզեման խփել է «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Հատկանշական է, որ «Լիվերպուլի» դեմ կայացած վերոնշյալ հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ նաև Վինիսիուսը, ով մերսիսայդյան ակումբի դեմ խաղերում խփել է արդեն 5 գոլ և այդ ցուցանիշով երկրորդն է` զիջելով միայն Բենզեմային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Կարիմ-Բենզեմա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս