Բենզեման կրկնել է Ռոնալդուի ու Ռաուլի տպավորիչ ցուցանիշը
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընակվելիս 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Կադիսի» նկատմամբ։
Այդ հանդիպման հերոսը դարձավ «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնտելով աչքի ընկնել Ալվարո Օդրիոսոլային։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրո Մարտինան, 33-ամյա հարձակվողը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում կատարեց իր 116-րդ գոլային փոխանցումը և կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի և Ռաուլի ցուցանիաշը, ինչը վերջին 25 տարիների ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է։
Հավելենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում ստեղծել է արդեն 392 գոլ։ Այդ 116 գոլային փոխանցումից բացի, ֆրանսիացի ֆուտբոլիստը դարձել է նաև 276 գոլի հեղինակ։
Նա «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների շրջանակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն հենց Կրիշտիանու Ռոնալդուին (450 գոլ) և Ռաուլին (324)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Կադիս, Կարիմ-Բենզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռաուլ, Ռեալ Մադրիդ