Բենզեման Լա լիգայի շրջանակում խփել է իր 200-րդ գոլը
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախել է «Մալյորկային»։
«Արքայական» ակումբի կազմից այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։
Ֆրանսիացի հարձակվողի երկրորդ գոլը նրա համար դարձել է հոբելյանական, քանի որ Լա լիգայի շրջանակում խփել է իր 200-րդ գոլը։
Այդ ցուցանիշին հասնելու համար Բենզեմային անհրաժեշտ է եղել 389 հանդիպում։
33-ամյա ֆուտբոլիստը ներկա պահին Լա Լիգայի պատմության 10-րդ լավագույն ռմբարկուն է։
Բենզեմայի հաջորդ «թիրախը» «Սելտայի», «Ռեալի», «Դեպորտիվոյի» ու «Գրանադայի» նախկի հարձակվող Պաինիոն է, ում ակտիվում կա 211 գոլ։
Հիշեցնենք, որ Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուն «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լես Մեսսին է, ով 2004-2021 թթ. ընկած ժամանակահատվածում դարձել է 473 գոլի հեղինակ։
Մեսսիին հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ Մադրիդ», 311 գոլ) և Տելմո Սարան («Ատլետիկ Բիլբաո», 253 գոլ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Լեո Մեսսի, Կարիմ-Բենզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, Մալյորկա, Պաինիո, Ռեալ Մադրիդ, Տելմո Սարա