Բենզեման իր կարիերայի միանգամից երկու լավագույն ցուցանիշ է կրկնել

Բենզեման իր կարիերայի միանգամից երկու լավագույն ցուցանիշ է կրկնել

15/03/2022 - 11:35

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Մալյորկայի» նկատմամբ։

Հանդիպման հերոս դարձավ Կարիմ Բենզեման, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 1 գոլային փոխանցում։

Ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում խփել է արդեն 32 գոլ։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Բենզեման մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով կրկնել է իր կարիերայի լավագույն ցուցանիշը։

Բենզեման 2011/12 մրցաշրջանում անցկացրած 52 խաղում նույնպես դարձել էր 32 գոլի հեղինակ։

Բացի դրանից, 34-ամյա գոլահարը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատարել է արդեն 11 գոլային փոխանցում և կրկնեց 2013/14 մրցաշրջանի ցուցանիշը, ինչը նրա կարիերայում լավագույնն էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023