Բելինգհեմը Գրինվուդին անվանել է «բռնաբար» 🎥
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»
Հանդիպման ընթացքում անախորժ միջադեպ է տեղի ունեցել «արքայական» ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի և «Խետաֆեի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի միջև։
Բանն այն է, որ հանդիպման ընթացքում Բելինգհեմը Գրինվուդին անվանել է «բռնաբար»։ Այդ մասին գրում է As-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` «Խետաֆեի» ներկայացուցիչներից մեկը Լա լիգայի պատվիրակին խնդրել է Բելինգհեմի խոսքը ներառել հանդիպման արձանագրության մեջ։
«Խետաֆեն» վերլուծում է դրվագի տեսանյութը, սակայն մտադիր չէ որևէ բողոք ներկայացնել Լա լիգային։
Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը ցանկանում է, որ այդ դրվագը Լա լիգան նույնպես ուսումնասիրի և վերջնական որոշում կայացնի։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թ. հունվարին Մեյսոն Գրինվուդը կալանավորվել էր` իր ընկերուհուն բռնաբարելու մեղադրանքով։
Այդուհանդերձ, 2023 թ. փետրվարին Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարեց, որ Գրինվուդի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները։
Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Խետաֆեի» կազմում նա հանդես է գալիս վարձավճարով։
Գրինվուդն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խետաֆե, Մանչեսթեր Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ