Բանանցը ֆուտբոլային տոնը նշեց վստահ հաղթանակով ?
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Բանանցը» հյուրընկալել էր «Արցախին»:
Խորհրդանշական էր այն, որ «Բանանցը» վերանորոգված և լուսավորությամբ հագեցած ստադիոնում առաջին հանդիպումն էր անցկացնում: Խաղի մեկնարկից առաջ մարզադաշտում իսկական տոն էր. համերգներ, երգ պար և խաղարկություններ: Կարևոր է այն հանգամանքը, որ ստադիոնն ամբողջությամբ լեփ-լեցուն էր: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
«Բանանցը» վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով՝ սեփական երկրպագուներին ուրախացնելով նաև այդկերպ: 23-րդ րոպեին Կպոդոն բացել է հաշիվը: 53-րդ րոպեին Գլիշիչը կրկնապատկել է հաշիվը, իսկ 66-րդ րոպեին Կոբզարը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 3:0:
Այս հաղթանակից հետո «Բանանցը» 46 միավորով հավասարվում է «Փյունիկին»՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
# Արցախ, Բանանց, Բարձրագույն-խումբ, Հայաստանի-առաջնություն