Բարտոմեու. «Ես ամեն ինչ կանեի, որպեսզի Մեսսին չհեռանա ակումբից»
«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել Լեո Մեսիի` ՊՍԺ տեղափոխության մասին.
«Ռոնալդ Կումանն այժմ իր տրամադրության տակ չունի Լեո Մեսսիին։
Որպես նախագահ` ես չէի ցանկանում, որ Մեսսին հեռանա և կանեի ամեն ինչ, կներդնեի բոլոր ուժերը, որպեսզի նա չհեռանա «Բարսայից»։
Մեսսին կարծում էր, որ թե՛ իր, թե՛ ակումբի համար լավ կլինի, եթե մնա «Բարսայում»։ Այս ամառ նրան բաց թողեցին և կարծում եմ, որ դա վատ որոշում էր։
Առանց Լեոյի ակումբի խաղում պետք է շատ բան փոխել»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը վերջին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Բարսելոնայից» և համալրեց ՊՍԺ-ի շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, ՊՍԺ, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ