Բարսելոնայի նախագահական ընտրությունների օրը փոխվել է
Ինչպես հաղորդում է Marca-ն, հունվարի 15-ին «Բարսելոնայի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կառլես Տուսկետսը հանդիպում էր նախաձեռնել ակումբի նախագահի երեք թեկնածուների՝ Ժոան Լապորտայի, Վիկտոր Ֆոնտի և Տոնի Ֆրեյշայի հետ։
Ըստ կողմերի կայացրած նախնական որոշման՝ ընտրությունները կանցկացվեն մարտի 7-ին, սակայն, կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, այն կարող է փոփոխության ենթարկվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները, ինչպես որոշվել էր նախապես, չեն կայանա հունվարի 24-ին։ Կատալոնիայի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով, ընտրողների զգալի մասը չի կարողանա մասնակցել քվեարկությանը։
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Կառլես Տուսկետս, կորոնավիրուս, Վիկտոր Ֆոնտ, Տոնի Ֆրեյշա