«Բարսելոնա» Մ-19-ը խոշոր հաշվով հաղթել է թուրքական թիմի`  նվաճելով ՉԼ-ի երիտասարդականմրցաշարի տիտղոսը 🎥

«Բարսելոնա» Մ-19-ը խոշոր հաշվով հաղթել է թուրքական թիմի` նվաճելով ՉԼ-ի երիտասարդականմրցաշարի տիտղոսը 🎥

28/04/2025 - 23:41

«Բարսելոնայի» Մ-19 տարեկանների թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի հաղթող։

«Բլաուգրանան» եզրափակիչում մրցել է թուրքական «Տրաբզոնսպորի» հասակակիցների դեմ և 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարել։

Ժուլիանո Բելետիի գլխավորած թիմից փայլել է մալիացի 18-ամյա վինգեր Իբրահիմ Դիառան, որը դուբլ է գրանցել և ասիստ կատարել։ Կատալոնական ակումբից մեկական անգամ էլ աչքի են ընկել Անդրես Կուենկան և Ուգո Ալբան։

Թուրքերից հեղինակության գոլը խփել է Բիչան Տիբուկօղլուն։

«Բարսելոնան» Երիտասարդական Չեմպիոնների լիգան հաղթել է պատմության մեջ երրորդ անգամ ու դարձել մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբը։

«Բարսելոնա» Մ-19-ը յուրահատուկ թրեբլ է գրանցել ընթացիկ մրցաշրջանում։ Թիմը հաղթել է նաև Իսպանիայի տարիքային առաջնությունում ու գավաթի խաղարկությունում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023