«Բարսելոնան» 7 գոլ խփեց ու գերգոլառատ խաղում ջախջախեց «Սեուլին» 🎥
«Բարսելոնան» նախամրցաշրջանային հատվածի հերթական ընկերական խաղում մրցեց հարավկորեական «Սեուլի» դեմ։
Կողմերը գոլային հրավառություն կազմակերպեցին. «բլաուգրանան» մրցակցին ջախջախեց 7:3 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Լամին Յամալն ու Ֆերան Տոռեսը, մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Անդրեաս Քրիստենսենը և Գավին։
«Սեուլի» գոլերը խփեցին Յուն Ուկ Չոն, Յազան Աբո Ալ Արաբն ու Յունգ Հան Մինը։
Կատալոնական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 4-ին և կմրցի հարավկորեական մեկ այլ ակումբի` «Տեգուի» դեմ։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 15:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից