Բարսելոնան 16-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է 100+ գոլի հեղինակ

Բարսելոնան 16-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է 100+ գոլի հեղինակ

23/03/2021 - 00:04

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 6։1 հաշվով ջախջախեց «Ռեալ Սոսիեդադին»։

Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում խփել է արդեն 100+ գոլ։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրո Մարտինան, «բլաուգրանասն» արդեն 16-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է 100 և ավելի գոլի հեղինակ։ Այդ ողջ ընթացքում կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել Լեո Մեսսին։

Միայն Մեսսիի դեբյուտային՝ 2004/05 մրցաշրջանում է եղել, որ «կապտանռնագույններին» չի հաջողվել հատել 100 գոլի սահմանը։ Այդ մրցաշրջանում «Բարսան» դարձել է 86 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023