Բարսելոնան 2023/24 մրցաշրջանի տնային հանդիպումները կանցկացնի այլ մարզադաշտում

Բարսելոնան 2023/24 մրցաշրջանի տնային հանդիպումները կանցկացնի այլ մարզադաշտում

21/06/2022 - 14:36

«Բարսելոնան» 2023/24 մրցաշրջանում տնային հանդիպումները կանցկացնի այլ մարզադաշտում, այլ ոչ թե «Նոու Կամպում»։

Այսօր` հունիսի 21-ին, հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ «Նոու Կամպ» մարզադաշտը գրեթե ամբողջությամբ վերանորոգվելու է և ձևափոխվելու։

Մարզադաշտի վերանորոգման աշխատանքները կսկսվեն արդեն այս տարվա ամռանը, սակայն «Բարսելոնան» 2022/23 մրցաշրջանի հանդիպումները դեռևս կշարունակի անցկացնել «Նոու Կամպում»։

Այդուհանդերձ, 2023/24 մրցաշրջանում «բլաուգրանան» ժամանակովարես «Նոու Կամպից» կտեղափոխվի Բարսելոնայի Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտ, որը տեղավորում է 55 հազար հանդիսական։

Սպասվում է, որ մինչ «Օլիմպիականում» հանդիպումներ անցկացնելը, «Բարսելոնան» կթարմացնի մարզադաշտի մի շարք ենթակառուցվածքներ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023