«Բարսելոնան» վստահ խաղով հաղթեց «Վիսել Կոբեին» 🎥
«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական խաղում մրցեց ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ։
«Բլաուգրանան» վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 3:1 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան Էրիկ Գարսիան, Ռունի Բարդաղջին ու Դրո Ֆեռնանդեսը։ «Վիսել Կոբեի» գոլը խփեց Տայսեի Միյաշիրոն։
«Բարսելոնայի» կազմում Լամին Յամալն առաջին անգամ խաղաց «10» համարով։ Ակումբում նորամուտը նշեցին թիմի նորեկներ Մարկուս Ռեշֆորդը, Ժոան Գարսիան և Ռունի Բարդաղջին։
Նշենք, որ Բարդաղջին հայկական ծագում ունի։ Նա ծնվել է Քուվեյթում, որի ծնողները Սիրիայի Հալեպ քաղաքից են։ 19-ամյա ֆուտբոլիստի հորական պապը հայ է։
Կատալոնական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 31-ին ու կմրցի Հարավային Կորեան ներկայացնող «Սեուլի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
«Վիսել Կոբե» – «Բարսելոնա» հանդիպմաբ ամբողջական տեսությունը`