Բարսելոնան վերջին 19 տարվա վատագույն արդյունքն է գրանցել
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Կադիսից»։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, կատալոնական ակումբը վերջին 19 տարվա ընթացքում առաջին անգամ սեփական հարկի տակ կրել է երկու անընդմեջ պարտություն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «բլաուգրանան» Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին»` լքելով պայքարը։
«Կապտանռնագույնները» վերջին անգամ «Նոու Կամպ» մարզադաշտում երկու անընդմեջ պարտություն կրել էին 2003 թ. ապրիլին, երբ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեցին «Յուվենտուսին», իսկ Լա լիգայի 29-րդ տուրում 2:4 զիջեցին «Դեպորտիվոյին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դեպորտիվո, Լա-լիգա, Խավի, Կադիս, Կամպ Նոու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա