Բարսելոնան սոցցանցերում Մեսսիին նվիրված ավելի շատ գրառում է կատարել ԱԱ եզրափակիչից հետո, քան ՊՍԺ-ն
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի աչքից չի վրիպել հետաքրքիր «վիճակագրություն»։
Բանն այն է, որ «Բարսելոնան» ԱԱ-2022-ի եզրափակիչից հետո սոցցանցերում ավելի շատ գրառում է կատարել Լեո Մեսսիի մասին, քան ՊՍԺ-ն։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» Instagram-ի իր էջում Մեսսիին նվիրված 9 գրառում է արել, իսկ Twitrer-ում` 8։
Դրան զուգահեռ, ՊՍԺ-ն, որը Մեսսիի ներկայիս ակումբն է, արգենտինացի ֆուտբոլիստի մասին սոցցանցերում միայն 5 գրառում է կատարել։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը դրամատիկ պայքարում 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, Լեո Մեսսի, Մունդիալ-2022, ՊՍԺ, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական