Հայտնի է, թե ով է Լապորտայի գլխավոր տրանսֆերային թիրախը
Ինչպես տեղեկացնում է As-ը «Բարսելոնան» պատրաստվում է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել հարձակման գիծը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է լինելու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը։
«Կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ, չնայած թիմում առկա ֆինանսական խնդիրներին, նորվեգացու տրանսֆերը հնարավոր է իրագործել։
Ֆունկցիոները ցանկանում է գործարքը հաջողությամբ պսակելու նպատակով օգտագործել իր լավ հարաբերությունները Մինո Ռայոլայի հետ, ով Հալանդի գործակալն է։
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է թողարկել պարտատոմսեր և ստացած գումարներով վճարել թիմի կուտակված պարտքը, որը կազմում է շուրջ 1․2 մլրդ եվրո։ Բացի այդ ակումբն ունի նաև շուրջ 200 մլն եվրո կարճաժամկետ պարտք, որոնք պարտավոր է վճարել մոտ ժամանակներս։
Այնուամենայնիվ, Լապորտան կարծում է, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումն է ստեղծել հաղթող թիմ, որի համար նախևառաջ անհրաժեշտ կլինի իրականացնել Հալանդի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան վերջերս է ընտրվել «Բարսելոնայի» նախագահ՝ հաղթելով մարտի 7-ին տեղի ունեցած ընտրություններում։
Ինչ վերաբերվում է Հալանդին, ապա ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում նա, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Ժոան Լապորտա, Մինո Ռայոլա, տրանսֆերներ