Բարսելոնան Պիկեի հրաժեշտի խաղում վստահ հաղթանակ տոնեց Ալմերիայի նկատմամբ🎥
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում մրցեց «Ալմերիայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին հաղթելով 2:0 հաշվով։
Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ուսման Դեմբելեն ու Ֆրենկի դե Յոնգը։
Հավելենք, որ «Բարսելոնայի» կազմից կարիերայի վերջին հանդիպումն անցկացրեց Ժերար Պիկեն, ով օրեր առաջ հայտարարել էր խաղակոշիկները մեխից կախելու մասին։
Այսպիսով, կատալոնական ակումբը հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 34 միավոր` ժամանակավորապես գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռեալն» իր ակտիվում ունի 32 միավոր և ընթացիկ տուրում դեռևս պետք է անցկացնի իր հանդիպումն ու նոյեմբերի 7-ին հյուրընկալվելիս կմրցի «Ռայո Վալեկանոյի» դեմ։
«Ալմերիան», 13 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Բարսելոնա, Ժերար Պիկե, Լա-լիգա, Խավի, Ուսման-Դեմբելե, Ֆրենկի-դե-Յոնգ