Բարսելոնան չի ցանկանում վճարել Խավիի հրաժարագինը
«Բարսելոնան» շարունակում է բանակցություններ վարել Խավիի և «Ալ Սադի» հետ, որպեսզի վերջինս ազատվի Քաթարը ներկայացնող ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից և գլխավորի կատալոնական ակումբը։
Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, Խավիի ու «Ալ Սադի» միջև գործող պայմանագրում կա նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 1 մլն եվրո, սակայն «բլաուգրանասը» չի ցանկանում վճարել այդ գումարը։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսելոնան» սպասում է, որ 41-ամյա մասնագետն ինքը կսկսի բանակցել «Ալ Սադի» ղեկավարների հետ և կհամոզի, որ իրեն անվճար բաց թողնեն։
Նշվում է, որ քանի այդ հարցը չի լուծվել, «կապտանռնագույնները» չեն կարող անձնական պայմանագրի կետերը քննարկեն Խավիի հետ։
Կատալոնական ակումբը ցանկանում է որքան հնարավոր է շուտ լուծել Խավիի` գլխավոր մարզիչ նշանակելու հարցը, սակայն, դրան զուգահեռ, «Ալ Սադի» ներկայացուցիչներն էլ մտադիր են իսպանացի մասնագետին իրենց շարքերում պահել մինչև նոյեմբերի 3-ը, քանի որ այդ օրը «Ալ Սադը» Քաթարի Աստղերի լիգայի 9-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս մրցելու է չեմպիոնության պայքարում հիմնական մրցակցի` «Ալ Դուհայիլի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի, Քաթարի աստղերի լիգա