Բարսելոնան  չեղարկել է պահեստային թիմի նախաճաշերն ու ճաշերը` ծախսերը կրճատելու համար

Բարսելոնան չեղարկել է պահեստային թիմի նախաճաշերն ու ճաշերը` ծախսերը կրճատելու համար

23/08/2023 - 10:10

«Բարսելոնան» ստիպված է եղել չեղարկել պահեստային թիմի նախաճաշերն ու ճաշերը։

Ինչպես հայտնում է Relevo-ն, «Բարսելոնան» որոշել է հրաժարվել կողմնակի ընկերության ծառայություններից, որը սնունդ էր պատրաստում պահեստային թիմի խաղացողների համար:

Հաղորդվում է, որ «բլաուգրանան» այս քայլին գնացել է ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով։ Ակումբում կարծում են, որ դա չարդարացված ծախս է, քանի որ պահեստային թիմի ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին օգտվում այդ ծառայությունից։

Ավելի վաղ «Բարսելոնա Ատլետիկի» ֆուտբոլիստները մարզումից հետո կարող էին մնալ «Լա Մասիայում» (Խմբ.` «Բարսելոնայի» մարզադպրոցը)` նախաճաշելու և ճաշելու։ Դա պարտադիր չէր ֆուտբոլիստների համար, սակայն ակումբը նման ծառայություն էր մատուցում։

Հաղորդվում է, որ, չնայած այդ ծառայությանը, «Բարսելոնա Ատլետիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսը նախընտրում էր, որ առավոտյան մարզումից հետո ֆուտբոլիստները տանը սնվեն, որպեսզի նախքան մյուս մարզումը հանգստանան և վերականգնվեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023