Բարսելոնան ու ՄՅՈՒ-ն ցանկանում են ձեռք բերել Անտվերպենի 18-ամյա ֆուտբոլիստին

Բարսելոնան ու ՄՅՈՒ-ն ցանկանում են ձեռք բերել Անտվերպենի 18-ամյա ֆուտբոլիստին

25/05/2023 - 19:26

«Բարսելոնան» փոխարինող է փնտրում Սերխիո Բուսկետսի համար, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանան» հետաքրքրված է բելգիական «Անտվերպենի» 18-ամյա հենակետային կիսապաշտպան Արթուր Վերմերենի ծառայություններով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացի ֆուտբոլիստի տարբերակն առաջարակել է կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Յորդի Կրոյֆը:

Հաղորդվում է, որ «բլաուգրանայի» սկաուտներն ակտիվորեն հետևում են երիտասարդ ֆուտբոլիստի խաղը, սակայն Վերմերենը չի համարվում «Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը՝ չնայած ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը նրա խաղում մեծ ներուժ են տեսնում:

Բացի «Բարսելոնայից», Վերմերենի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որն արդեն կապվել է բելգիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն անձամբ հետաքրքրված է 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և ցանկանում է նրան տեսնել իր թիմի կազմում:

Հավելենք, որ «Անտվերպենը» Վերմերենի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 8 մլն եվրո:

Ավելանցնենք, որ Արթուր Վերմերենն «Անտվերպենի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023