«Բարսելոնան» ու Հանսի Ֆլիկը համաձայնության են հասել
«Բարսելոնան» և ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր կկնքեն, հայտնում է Diario Spօrt-ը։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Ակումբի մարզական տնօրեն Դեկուն ու Ֆլիկը բանակցել են դեռ 2025թ. դեկտեմբերից, բայց 61-ամյա մասնագետի առնացքային պահանջը եղել է Ժոան Լապորտայի` նախագահի պաշտոնում վերընտրվելը։
Ակնկալվում է, որ գերմանացի մարզիչը պայմանագրի ավարտից հետո կհեռանա կատալոնական գրանդից։ Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը և հայտարարությունը կլինի առաջիկա օրերին։
«Կապտանռնագույնները» Ֆլիկի գլխավորությամբ հանդես են գալիս 2024թ. հուլիսից, 104 խաղում տարել են 78 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, նվաճել 4 տիտղոս։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Լապորտան հաղթել է «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում` վերընտրվելով պաշտոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Դեկու, Ժոան Լապորտա, Հանս-Դիտեր Ֆլիկ