Բարսելոնան ուշքի է գալիս` ջախջախելով Մալյորկային 🎥
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային տոտալ առավելություն և մրցակցին հաղթեց 5:1 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինիան։ Բրազիլացի վինգերն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խփել է արդեն 11 գոլ, լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկիին (15 գոլ)։
Կատալոնական ակումբից մեկական գոլ էլ խփեցին Ֆերան Տորեսը, Ֆրենկի դե Յոնգն ու Պաու Վիկտորը։ «Մալյորկայից» աչքի ընկավ Վեդադ Մուրիքին։
«Բարսելոնան» ուշքի եկավ Լա լիգայի նախորդ երեք խաղերում կրած երկու պարտությունից, գրանցած մեկ ոչ-ոքիից և 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մալյորկան» 24 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լա-լիգա, Լամին Յամալ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մալյորկա, Պաու Դելգադո, Ռաֆինիա, Վեդադ Մուրիքի, Ֆերրան Տոռես, Ֆրենկի-դե-Յոնգ