«Բարսելոնան» նոր «10» համար կունենա

«Բարսելոնան» նոր «10» համար կունենա

20/05/2025 - 00:25

2025/26 մրցաշրջանում «Բարսելոնան» նոր «10» համար կունենա, հայտնում է ակումբին մոտ կանգնած աղբյուրներից Memorabilia-ն։

Կատալոնական ակումբում որոշել են Լամին Յամալի ծննդյան օրը` հուլիսի 13-ին, նրան հանձնել «10» համարի մարզաշապիկը։

Այժմ «բլաուգրանայում» «10» համարով խաղում է Անսու Ֆաթին և, անկախ նրա ապագայից, Յամալը կստանա լեգենդար խաղահամարը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես հաստատում է «Բարսելոնայի» մտադրությունը։ Ակումբը հաջորդ մրցաշրջանի մարզապաշիկները վաճառքի կհանի հուլիսին ու վերջնական որոշումը կլինի մոտ օրերս։

Նշենք, որ 17-ամյա Լամին Յամալն ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս «19» համարով։

«10» համարով 2008-2021 թթ. «Բարսելոնայում» խաղացել է ակումբի պատմոթյան մեջ լավագույն ռմբարկու Լիոնել Մեսի։ Նախկինում այդ խաղահամարով կատալոնական թիմում խաղացել են նաև Ռոնալդինիոն, Խոան Ռամոն Ռիկելմեն Ռիվալդոն, Ռիվալդոն, Հրիստո Ստոյիչկովը, Գեորգե Հաջին և այլք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023