Բարսելոնան մոտ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելուն
Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոնաթան Տահը մոտ է կարիերան «Բարսելոնայում» շարունակելուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, կատալոնական ակումբը նոյեմբերից բանակցում է 28-ամյա ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ։ Այժմ կողմերը համաձայնության հասնելու հարցում մեծ առաջընթաց ունեն։
Գերմանացի պաշտպանը «բլաուգրանայի» կազմը համալրելու է ոչ թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այլ 2025 թ. ամռանը, երբ լրանա «Բայերի» հետ գործող պայմանագիրը։
Տահն արդեն հայտարարել է, որ չի երկարաձգելու Գերմանիայի չեմպիոնի հետ 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրն ու ակումբից հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակում։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայից» բանակցային գործընթացում ներգրավված է նաև գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ 59-ամյա մասնագետի ու Տահի գործակալը նույն մարդն է` Պինի Զահավին։ Ֆլիկն ու Տահը միասին աշխատել են նաև Գերմանիայի հավաքականում։
Diario Sport-ի հաղորդմամբ` կատալոնական ակումբը Տահին պայմանագիրն առաջարկել է «3+1» սկզբունքով, սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ նրան ավելի բարձր աշխատավարձ վճարել, քան Մյունխենի «Բավարիան» ու անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները։
Այդուհանդերձ, Տահի համար աշխատավարձի չափն այժմ կարևոր չէ. նա բանակցությունների ժամանակ բազմիցս ակնարկել է, որ ցանկանում է խաղալ Ֆլիկի գլխավորությամբ ու տեղափոխվել «Բարսելոնա»։
Ջոնաթան Տահը «Բայերում» հանդես է գալիս 2015 թ. հուլիսից, 378 խաղում խփել 16 գոլ, կատարել 12 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Բարսելոնա, Գերմանիայի հավաքական, Պինի Զահավի, Ջոնաթան Տահ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո