Բարսելոնան, մարզիչների հետ կապված, ֆինանսական խնդիրներ ունի
Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, «Բարսելոնան» , մարզիչների հետ կապված, ֆինանսական խնդիրներ ունի։
Բանն այն է, որ կատալոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը պաշտոնից հեռացվելուց հետո (13․01․2020թ․ – 17․08․2020թ․) պահանջում է փոխհատուցում 4 մլն եվրոյի չափով։
Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» ղեկավարությունը չի ցանկանում բավարարել 62-ամյա մասնագետի պահանջը, քանզի կածում է, որ Սետիենը չի արդարացրել սպասելիքները և չի կատարել իր խոստումները՝ կապված ակումբի ցուցադրած խաղի և գրանցած արդյունքների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը վերջին ժամանակահատվածում նմանատիպ տրանսֆերների վրա բավական մեծ գումարներ է ծախսել։Միայն Էռնեստո Վալավերդեից (01․07․2017թ – 13․01․2020թթ․) բաժանումը 11 մլն եվրո է արժեցել։
Ներկայիս մարզիչ Ռոնալդ Կումանին գնելու համար, ով մինչ այդ զբաղեցնում էր Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, «Բարսելոնայի» ղեկավարությունը ստիպված էր 5 մլն եվրո վճարել այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիային։
# Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե, Կիկե Սետիեն, Ռոնալդ Կուման