Բարսելոնան ճախրում է` խոշոր հաշվով հաղթելով Ժիրոնային

Բարսելոնան ճախրում է` խոշոր հաշվով հաղթելով Ժիրոնային

15/09/2024 - 20:13

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Ժիրոնայի» դեմ։

Հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 4:1 հաշվով։

«Կապտանռնագույններից» դուբլի հեղինակ է դարձել 17-ամյա Լամին Յամալը, մեկական գոլ էլ խփել են Դանի Օլմոն ու Պեդրին։ «Ժիրոնայի» հեղինակության գնդակը գրանցվել է Քրիստիան Ստուանիի անվան դիմաց։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել է մեկնարկային բոլոր խաղերում և 15 միավորով առաջնության առաջատարն է, «Ժիրոնան» ունի 7 միավոր և 7-րդն է մրցաշարային աղյուսակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023