«Բարսելոնան» ձախողվեց` գոլառատ խաղում պարտվելով «Վիլյառեալին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։
Գոլառատ խաղում «բլաուգրանան» ձախողվեց ու 2:3 հաշվով պարտվեց մրցակցին։
Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց Այոզե Պերեսը, սակայն «Բարսելոնան» նախքան ընդմիջում հավասարեցրեց ու նաև առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկան Լամին Յամալն ու Ֆերմին Լոպեսը։
Այդուհանդերձ, «դեղին սուզանավը» Սանտի Կոմեսանայի ու Տեյոն Բյուկենենի խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ։
«Բարսելոնան» 85 միավորով առաջին տեղում է։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն արդեն նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ «Վիլյառեալը» 67 միավորով 5-րդն է և նվաճեց Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից