Բարսելոնան, հնարավոր է, զրկվի  ֆուտբոլային  գործունեություն ծավալելու իրավունքից և սնանկ ճանաչվի

Բարսելոնան, հնարավոր է, զրկվի ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից և սնանկ ճանաչվի

29/09/2023 - 13:21

«Բարսելոնայի» շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ` կապված «Նեգրեյարի գործի» հետ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «բլաուգրանան» այդ գործի շրջանակում մեղադրվել է կաշառակերության համար։

Բարսելոնայի հետաքննության դատարանի նախագահ Խոակին Ագիրեն, ով վարում է գործը, հանցագործություն է համարել «կապտանռնագույնների» կողմից Մրցավարների տեխնիկական կոմիտենի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային 7,5 միլիոն եվրոյի վճարումը։

Գործի շրջանակում մեղավոր են ճանաչվել նաև անձամբ Նեգրեյրան, նրա որդին, «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելն ու Խոսեպ Մարիա Բարտոմեուն։

The Telegraph-ն էլ հայտնում է, որ եթե մեղադրող կողմը կարողանա ապացուցել Նեգրեյրայի ու բոլոր ամբաստանյալների մեղավորությունը, նրանց սպառնալու է 3-6 տարվա ազատազրկում։

«Բարսելոնան» նույնպես լուրջ պատիժների է ենթարկվելու։ Հավանական է, որ ակումբը տվյալ դեպքում կզրկվի ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից ու կճանաչվի սնանկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023