Բարսելոնան հետաքրքրված է Պորտուի պաշտպանի ծառայություններով

Բարսելոնան հետաքրքրված է Պորտուի պաշտպանի ծառայություններով

23/03/2020 - 13:07

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Պորտուի» ձախ պաշտպան Ալեքս Տելեը գրավել է «Բարսելոնայի» ուշադրությունը։

Կատալոնական ակումբը դիտարկում է 27-ամյա պաշտպանի ձեռք բերման տարբերակը։ Ակումբը մտադիր է Ժորդի Ալբային խորաինող գտնել։ «Կապտանռնագույններն» արդեն կապ են հաստատել իտալական անձնագրով բրազիլացի պաշտպանի շրջապատի հետ։

Նշվում է, որ Տելեսը հրաժարվում է «Պորտուի» հետ երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2021 թվականին։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023