Բարսելոնան կանի ամեն ինչ` Մորատայի տրանսֆերն իրագործելու համար
«Բարսելոնան» շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի մինչև ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտն իրագործի «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է ներդնել բոլոր ռեսուրսները, որպեսզի Մորատան համալրի «Բարսելոնայի» շարքերը։
Աղբյուրի փոխանցմամբ` «բալուգրանասի» նախագահ Ժոան Լապորտան անձամբ մեկնել է Մադրիդ և «Ատլետիկոյի» ղեկավարության հետ քննարկել հավանական տրանսֆերի մանրամասները։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» համար այս գործարքն իրագործելը սպասվածից ավելի բարդ է լինելու, քանի որ «Ատլետիկոն» չի ցանկանում իր ֆուտբոլիստին կրկին վարձավճարով տրամադրել որևէ ակումբի։
Բացի դրանից, եթե կատալոնական ակումբը նույնիսկ կարողանա ձեռք բերել Մորատային, ապա պետք է էականորեն նվազեցնի աշխատավարձի բյուջեն, որպեսզի կարողանա հայտավորել իսպանացի հարձակվողին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Յուվենտուս, տրանսֆերներ