Բարսելոնան կամային հաղթանակ տոնեց Պորտուի նկատմամբ` 3 տարի անց դուրս գալով ՉԼ 1/8 եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում H խմբի շրջանակում մրցեց «Պորտուի» դեմ։
Առաջին կեսն անցավ հավասար պայքարում և նախքան ընդմիջում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով։
Նախ 30-րդ րոպեին «վիշապների» կազմից հաշիվը վացեց Պեպեն, ապա 32-րդ րոպեին «բլաուգրանայի» պատասխան գոլը խփեց Ժոաու Կանսելուն։
Երկրորդ խաղակեսում Խավիի թիմն արդեն ուներ տարածքային և խաղային առավելություն` կարողանալով կորզել հաղթանակ։
Կատալոնական ակումբի հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեց Ժոաու Ֆելիքսը։
Այպիսով, «Բարսելոնան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։
H խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Բարսելոնա» – 12 միավոր
- «Պորտու» – 9
- «Շախտյոր» – 9
- «Անտվերպեն» – 0
Ավելացնենք, որ «Բարսելոնան» 3 տարվա դադարից հետո նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Կատալոնական ակումբը խմբում ապահովեց նաև 1-ին հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոաո Կանսելու, Ժոաո Ֆելիշ, Ժոաու-Ֆելիքս, Խավի, Չեմպիոնների-լիգա, Պեպե, Պորտու