Բարսելոնան խոշոր գումար է պարտք Մեսսիին
Ինչպես հայտնի է, «Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։
Վերջերս կատալոնական ակումբը պաշտոնապես հայտնեց, որ ակումբի ընդհանուր «մաքուր» պարտքը գերազանցել է 1 մլրդ եվրոն և կազմում է 1․2 մլրդ եվրո։
Հայտնի է նաև, որ ակումբը մեծ վարկ է վերցրել, որպեսզի վճարի խաղացողների աշխատավարձերը, սակայն չի վճարել։
Marca-ն էլ հայտնում է, որ «կապտանռնագույնները» ուշացնում են նաև Լեո Մեսսիի աշխատավարձը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը Մեսսիին սույն թվականի հունվարի վերջին վճարել է 8․5 մլն եվրո, սակայն պետք է վճարեր 72 մլն։
Այսպիսով, «Բարսելոնան» արգենտինացի ֆուտբոլիստին պարտք է 63․5 մլն եվրո։ Այդ գումարում ներառված են նաև տարբեր տեսակի բոնուսներ։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին իսպանական El Mundo պարբերականը սկանդալային բացահայտումներ արեց Լեո Մեսսիի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագրի հետ կապված։
Ըստ պարբերականի՝ Լեո Մեսսին 2017 թ․ սկսած մինչ այս պահը ակումբից ստացել է ոչ ավել, ոչ պակաս 511 մլն եվրո գումար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի