Բարսելոնան ընկերական խաղում հաղթեց Ռեալին 🎥

Բարսելոնան ընկերական խաղում հաղթեց Ռեալին 🎥

04/08/2024 - 05:55

«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» շարունակում են պատրաստվել նոր մրցաշրջանին և ԱՄն-ի Իսթ Ռութերֆորդ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։

«Բլաուգրանան» կարողացավ «արքայական» ակումբին հաղթել 2:1 հաշվով։

Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Պաու Դելգադոն, իսկ «Ռեալից» աչքի ընկավ Նիկո Պասը։

Նշենք, որ հանդիպման մեկնարկը մոտ 2 ժամով հետաձգվել է` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Նշենք, որ Հանսի Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 7-ին և կմրցի «Միլանի» դեմ։ «Ռեալը» նույն օրը կհանդիպի «Չելսիին»։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023