Բարսելոնան գրանցեց Ֆերրան Տորեսին. հայտնի է նաև նրա խաղահամարը🎥

Բարսելոնան գրանցեց Ֆերրան Տորեսին. հայտնի է նաև նրա խաղահամարը🎥

12/01/2022 - 01:00

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, ակումբը պաշտոնապես գրանցել է թիմի նորեկ Ֆերրան Տորեսին։

Իսպանացի կիսապաշտպանը «բլաուգրանասի» կազմում հանդես է գալու «19» համարի մարզաշապիկով։

Նշենք նաև, որ այս տեղեկությունը հաստատել է նաև Լա լիգան, որն իր պաշտոնական կայքում 21-ամյա ֆուտբոլիստի համար առանձին էջ է ավելացրել` ընդգրկելով նրան «Բարսելոնայի» ֆուտբոլիստների շարքում։

Հավելենք, որ Տորեսի գրանցմանը մեծապես նպաստել է Սամուել Ումտիտիի ու «Բարսելոնայի» միջև կնքված նոր պայմանագիրը, ըստ որի, ֆրանսիացի պաշտպանն էականորեն նվազացրել է աշխատավարձը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ֆերրան Տորեսի տրանսֆերի մասին հայտարարել էր դեռևս դեկտեմբերի 28-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողանում գրանցել նրան։

Այսպիսով, իսպանացի ֆուտբոլիստը կկարողանա նոր ակումբի կազմում մասնակցել հունվարի 12-ին Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք հանդիպմանը. նա ընդգրկվել է «Բարսելոնայի» հայտացուցակում և ակումբի հետ մեկնել է Սաուդյան Արաբիա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023