Բարսելոնան գերազանցել է Ռեալի ցուցանիշը

Բարսելոնան գերազանցել է Ռեալի ցուցանիշը

22/02/2020 - 22:35

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի 5։0 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։

Խփելով 5 գնդակ՝ կատալոնական ակումբը դարձավ Լա լիգայի ողջ պատմության ամենաշատ գոլի հեղինակ դարձած թիմը։ Նախքան խաղը «կապտանռնագույնների» հաշվին գրանցված էր 6146 գնդակ, իսկ այս արդյունքից հետո՝ 6151 գնդակ։

Նախորդ առաջատարը «Ռեալն» էր, որի հաշվին կա 6150 գնդակ։ Սակայն, նշենք, որ Զինեդին Զիդանի թիմը դեռևս այս տուրում հանդիպում ունի անցկացնելու՝ հյուրընկալվելով «Լևանտեին»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023